Նիդեռլանդները «տեղյակ» է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի միջամտության և վարձկաններին Ադրբեջան ուղարկելու մասին

15:10 • 27.10.20

Նիդեռլանդների կենտրոնական կառավարությունը երկրի խորհրդարանին ուղղված զեկույց-նամակում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, Թուրքիայի ներգրավածությանն ու Սիրիայից վարձկաններին հակամարտության գոտի տեղափոխմանը:

Կառավարության կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ Նիդեռլանդները շատ հավանական
է համարում, որ Թուրքիան ռազմական մասնակցություն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:  

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունում Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում Սիրիայից զինյալների տեղակայմանը»,-ասված է փաստաթղթում: