ՄԱԿ-ի 53 երկրները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Բելառուսի իշխանությունների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ

07:19 • 27.10.20

Ավելի քան 50 պետություն, այդ թվում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Էստոնիան, հանդես են եկել ցուցարարների նկատմամբ Բելառուսի իշխանությունների գործողությունների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի նիստի ժամանակ 53 երկրների անունից հայտարարությունը հնչեցրել է կազմակերպությունում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Բելառուսի իշխանությունների ռեպրեսիան… խաղաղ ցուցարարների նկատմամբ, այդ թվում… հայտնի մարզիկների, լրագրողների և ԶՄՆ այլ աշխատակիցների, ինչպես նաև կազմակերպությունների անդամների նկատմամբ»,- հայտնել է Յուրգենսոնը:

Հայտարարությունում նշվում է, որ ցույցերի ընթացքում «բերման են ենթարկվել հազարավոր անմեղ մարդիկ, հոսպիտալացվել է հարյուրը, հաղորդվում է մի քանի մահերի մասին»: