Ամերիկյան Լուիզիանայում արտակարգ դրություն է հայտարարվել մոտալուտ «Զետա» փոթորկի պատճառով

07:41 • 27.10.20

ԱՄՆ Լուիզիանա նահանգի ղեկավար Ջոն Բել Էդվարդսը արտակարգ դրություն է հայտարարել «Զետա» փոթորկի՝ նահանգին մոտենալով պայմանավորված: Նահանգապետն այս մասին, RT-ի հաղորդմամբ, գրել է թվիթերյան իր էջում:

«Այսօր ես, «Զետա» փոթորկի նախօրեին, արտակարգ դրություն եմ հայտարարել»,- գրել է Էդվարդսը:

Նա ընդգծել է, որ Լուիզիանայի բնակիչներին անհրաժեշտ է պատրաստվել:

Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը տեղեկացրել էր, որ Կարիբյան ծովում գտնվող «Zետա» արեւադարձային մրրիկն ուժգնացել ու վերածվել է փոթորիկի: