Թուրքիան պատրաստվում է նոր հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում. քուրդ քաղաքական գործիչ

13:57 • 28.10.20

Թուրքիան Սիրիայի հյուսիսում և արևելքում պատրաստվում է նոր գրոհների, երկուշաբթի հայտարարել է Սիրիայի քրդական Ժողովրդավարական Միություն կուսակցության պաշտոնյա Ֆոզա Յուսիֆը, գրում է Ahval-ը։

Թուրքիան սպասում է պատերազմով պատռված երկրում քրդական ուժերի դեմ նոր հարձակում սկսելու հնարավորությանը և կդիմի «հատուկ ռազմական մեթոդների, ինչպիսիք են՝ քաոսը, անկարգությունները և սպանությունները», հայտարարել է կուսակցության համանախագահների խորհրդի անդամ Ֆոզա Յուսիֆը։

«Պատերազմն ու ճգնաժամերը տարածաշրջանի օրակարգում կմնան դեռևս երկու տարվա ընթացքում»,-ասել է Յուսիֆը:

Նրա խոսքով՝ հյուսիս-արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմն այժմ կարող է քաղաքական լուծում ապահովել ամբողջ Սիրիայի համար։