Արցախի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետությունից. առաջին տեղում ԱՄՆ-ն է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
««Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։
Այս ինֆոգրաֆիկան ցույց է տալիս նվիրատվությունների վիճակագրությունը՝ ըստ տոկոսային հարաբերակցության:
Շնորհակալ ենք»,– ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում:










