Կանադայում մինչ այժմ կորոնավիրուսից շուրջ 10 հազար մարդ է մահացել. ТАСС
Կանադայում կորոնավիրուսից համավարակի ողջ ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով CTV-ին:
Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 222 հազարի, ընդ որում՝ 186 հազար վարակակիր ապաքիվել է:
Կանադայի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 9973 վարակակիր:
Սեպտեմբերից երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է նկատվում:










