Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել Է կորոնավիրուսով

10:58 • 28.10.20

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել Է կորոնավիրուսով:

«Իմ աշխատակազմի աշխատակիցներից մեկը վարակվել Է կորոնավիրուսով: Կեսգիշերին հայտնի դարձավ նաև իմ թեստի արդունքը, այն դրական Է»,- հոկտեմբերի 28-ին մեջբերում Է խոսնակի խոսքը ISNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Ղալիբաֆը հայտարարել Է, որ գտնվում Է կարանտինում, բայց մտադիր Է շարունակել կատարել իր պարտականությունները: Վերջին օրերին Իրանում վերսկսվել Է ախտահարվածների թվի աճը: Ցուցանիշների հարաբերական անկում Էր դիտվում ամռան վերջին. օգոստոսի 31-ին հիվանդացածների օրական աճը նվազել Էր մինչև վերջին շաբաթների ընթացքում նվազագույնը՝ 1 642:

Դրանից հետո նոր ախահարվածների թիվը կրկին սկսել Է աճել:

Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մասին հայտարարվել Է հուլիսի 15-ին: Հոկտեմբերի 27-ի դրությամբ Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 581 824-ի, ապաքինվել Է 463 611 մարդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 32 953-ի: