Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 75 մարդ է մահացել, ինչը մայիսի 31-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 75 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 6578 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 405 352 դեպք է գրանցվել, 4312-ը՝ վերջին մեկ օրում, 296 474 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:










