Թրամփի նախընտրական կայքն անհայտ անձինք կոտրել են

05:44 • 28.10.20

Անհայտ անձինք կոտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կայքը, որին հասանելիությունը որոշ ժամանակ անց հաջողվել է վերականգնել, Reuters-ի փոխանցմամբ՝ թվիթերում այդ մասին հայտնել է Թրամփի խոսնակ Թիմ Մերթաուն:

«Մենք աշխատում ենք իրավապահների հետ՝ հարձակումների հնարավոր աղբյուրները պարզելու համար: Կոնֆիդենցիալ տեղեկատվությանը հասանելիություն ստանալ ի հաջողվել, քանի որ դրանք կայքում չեն պահպանվում: Կայքն արդեն հասանելի է»,- հայտնել է խոսնակը:

Մինչ այդ կայքի այցելուները նկատել են հաղորդագրություն այն մասին, որ այն հասանելի չէ, ինչպես նաև՝ հետևյալ գրառումը. «Աշխարհը հոգնել է ստահոդ լուրերից, որոնք ամեն օր նախագահ Թրամփն է տարածում: Ժամանակն է, որ թույլ տանք աշխարհին իմանալ ճշմարտությունը»: