«Ռուսաստանը և Չինաստանը նախանձում են ԱՄՆ-ի ռազմական հզորությանը»․ Թրամփ

10:31 • 28.10.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Վիսկոնսին նահանգի Ուեսթ Սալեմ շրջանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը նախանձում են ԱՄՆ-ի ռազմական հզորությանը:

Նախագահը հերթական անգամ շեշտել է, որ «Վաշինգտոնն ամենալավ զենքն ունի»․ համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News-ը։ 

«Ռուսաստանն ու Չինաստանը նախանձում են մեզ։ Որևէ մեկը չէր մտածի, որ դրան ընդունակ կլինեինք, սակայն այդ ամենը կատարվել է ԱՄՆ-ում։ Մեր միջուկային զենքն իր լավագույն վիճակում է գտնվում»,- հայտարարել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Սպիտակ տան առաջնորդը հույս է հայտնել, որ զենքի կիրառման անհրաժեշտություն չի լինի։

Ավելի վաղ հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ նոր զենքի ստեղծումից հետո ԱՄՆ-ն ամենահզոր գերտերրությունն է դարձել, ուստի՝ պատրաստվում է աշխարհն ուժեղի դիրքից կառուցել։