Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 2.8 միլիոնով, ինչը համավարակի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է. ТАСС
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 2.8 միլիոնով, և սա համավարակի ողջ ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալներին:
Նույն ժամանակահատվածում կորոնավիրուսից շուրջ 40 հազար վարակակիր է մահացել:
Նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 42 միլիոն և մահվան 1.1 միլիոն դեպք է գրանցվել:
Վարակման դեպքերի սրընթաց աճ է նկատվում Եվրոպայում. վերջին շաբաթում ավելի քան 1.33 միլիոն նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 9.66 միլիոնի, որից 271 հազարը՝ մահվան ելքով:
Համաճարակային իրավիճակը ծանր է Ամերիկյան աշխարհամասում՝ վարակման ավելի քան 19.7 միլիոն դեպք, որից 884 հազարը՝ վերջին մեկ շաբաթում, և նույն ժամանակահատվածում մահացել է ավելի քան 17 հազար մարդ:










