Նիցցայի քաղաքապետն «իսլամական ֆաշիզմ» Է որակել եկեղեցու դեմ հարձակումն ու կարգադրել ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ արյունալի հարձակումը քաղաքի եկեղեցում կատարել Է ծայրահեղական մուսուլմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-Էստրոզին պատմել Է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես «իսլամական ֆաշիզմի» դրսևորում:
«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել Է քաղաքապետը:
Նա հայտնել Է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել Է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի մյուս վայրերը: Նաև լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Սկզբում Էստրոզին հայտնել Էր, որ հարձակման հետևանքով զոհվել Է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում Է: Սակայն հետո նա հաղորդել Է երեք զոհվածի մասին: Բացի այդ, հոսպիտալացվել Է հարձակվողն ինքը: Նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր:
«Այդ բարբարոսի ինքնությունը մենք դեռ կպարզենք»,-արձանագրել Է քաղաքապետը: Ավելի վաղ ֆրանսիական հեռուստատեսությունը հաղորդել Էր երեք զոհվածի մասին: Դրա հետ մեկտեղ առանձին ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ զոհվածներից մեկը 70-ամյա թոշակառու Է, որը գլխատվել Էր հարձակվողի կողմից: Դեպքի վայրը շրջապատվել Է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել Է, որ արտահերթ խորհրդակցություն Է անցկացնում այդ ողբերգության կապակցությամբ: BFMTV հեռուստաալիքը հաղորդել Է, որ հետաքննությանը միացել Է դատախազության ստորաբաժանումը, որն զբաղվում Է ահաբեկչության հետ կապված գործերով:










