Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել մարդկանց վրա զինված հարձակման 2-րդ դեպքը

15:08 • 29.10.20

Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել է հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ չարագործը գնդակահարվել է։ Դեպքի առնչությամբ դեռևս այլ տեղեկություններ չեն տրամադրվում։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին:

Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է:

Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ: