Ավելի քան 140 հայ լքել է Թուրքիան ԼՂ հակամարտության վերսկսումից ի վեր. Երվանդ Տանձիկյան
Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան 142 հայ է լքել, հայտնում է Ստամբուլում հայկական «Ակոս» ամսագրի գլխավոր խմբագիր Երվանդ Տնաձիկյանն իր թվիթերյան էջում։
«Թուրքիայում բնակվող 142 մարդ այսօր վերադարձել է Հայաստան: Գիտեմ՝ քչերին դա կհուզի: Մենք կորցնում ենք: Մենք բոլորս կորցնում ենք և արնահոսում»,-գրել է Տնաձիկյանը:
Հայտնի է, որ Արցախի հակամարտությունում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության հետևանքով երկրի մոտ 35-70 000 հոգանոց հայ համայնքի նկատմամբ զգալի սրվել է ազգայնական վերաբերմունքը։
Այս ամիս թուրք և ադրբեջանցի ազգայնականները ակցիայի շրջանակներում անցել էին Ստամբուլի հայաբնակ վայրերով։ Նշվում է, որ վերջին շաբաթներում կտրուկ ավելացել է նաև սոցիալական հարթակներում հայերի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Türkiye'de yaşayan Ermenistanlılar'dan 142 kişi bugün ülkesine döndü. Az insanın umurunda olacağını biliyorum. Kaybediyoruz. Hep beraber kaybediyoruz, kanıyoruz.
— yetvart danzikyan (@yozgatedirnetra) October 28, 2020










