Ադրբեջանի կառավարության հետ աֆիլացված ֆեյսբուքյան օգտահաշիվը պնդում է, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակով․ սա ամբողջությամբ կեղծ է․ Արտակ Բեգլարյան

23:45 • 30.10.20

Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Աչտակ Բեգլարյանը։

«Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»,- հայտարարել է նա։