Ամերիկյան դատարանը WhatsApp-ի միջոցով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին սպանության փորձի մեղադրանքով դատարան է կանչել

20:20 • 30.10.20

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին և ևս 9 մարդու Սաուդյան Արաբիայի նախկին պաշտոնյա Սաադ Ալ Ջաբրիի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կանչել են ամերիկյան դատարան, գրում է Tasnim News Agency-ն։

Նշվում է, որ դատարանը բեն Սալմանին ծանուցագիր է ուղարկել WhatsApp հավելվածի միջոցով՝ վերջինիս անձնական հեռախոսին։

Ըստ հաղորդման՝ դատական գործի փաստաթղթերի մեջ են ներառված նաև WhatsApp-ում զրույցի պատճենը, որը ցույց է տալիս հաղորդագրության ստացման ժամանակը։

Դատարանը նաև ծանուցագիր է ուղարկել ինը այլ անձանց։