Պենտագոնը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը

15:37 • 30.10.20

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը, որպեսզի ստուգի դրա համակարգերի հուսալիությունը: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության մամուլի ծառայությունը, հայտնում Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մամուլի ծառայության տվյալներով՝ արձակումը կատարվել Է Կալիֆոռնիայի նահանգի Վանդենբերգի ավիաբազայից: Հրթիռի վարժական գլխամասը հաղթահարել Է շուրջ 6,75 հազար կմ և Խաղաղ օվկիանոսում խոցել թիրախը Քվաջալեյն օղակղզու (Մարշալյան կղզիներ) շրջանում:

«Փորձարկման արաձակումները հաստատում են, որ միջմայրցամաքային բալիսիտիկ հրթիռների համակարգերը ճշգրիտ են և հուսալի»,- նշված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամերիկացի փորձագետների փոխանցմամբ՝ ռազմաօդային ուժերի տնօրինության տակ կա 400 Minuteman III հրթիռ, որոնց վրա տեղակայված Է մեկական մարտալիցք՝ 300 կամ 335 կիլոտոննա հզորությամբ: Պենտագոնը մտադիր Է Minuteman III-երը մշակման փուլում գտնվող նոր հրթիռներով փոխարինումն իրականացնել 2036 թվականին: Դրա համար կարող Է ծախսվել գերատեսչության բյուջերի ավելի քան 6 տոկոսը:

Պենտագոնը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը