Երևանում «Lexus» և «BMW» մակնիշների ավտոմեքենաներ են բախվել. 1 անձ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։50-ի սահմաններում Անտառային փողոցի 73 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ռոբերտ Ադամյանի վարած Lexus մակնիշի 88 RA 800 համարանիշի և 28-ամյա Դանիել Կարապետյանի վարած BMW մակնիշի 41 DN 411 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արտակ Սիրադեղյանը և Գրիգոր Գրիգորյանը։
Բախման հետևանքով Lexus-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա, BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ ավտոմեքենայի, շինության պատին և ապակուն, ինչի հետևանքով ապակու որոշ հատված կոտրվել է։ BMW-ի և Lexus-ի վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ եղել են սթափ վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










