Իմ անունով թելեգրամի կեղծ ալիք է գործարկվել, զգո՛ն եղեք. Շուշան Ստեփանյան

02:26 • 30.10.20

Իմ անունով թելեգրամի կեղծ ալիք է գործարկվել, զգո՛ն եղեք, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ պաշտոնական լրահոսին կարելի է հետևել իր պաշտոնական ալիքում:

Շուշան Ստեփանյանի անվամբ թելեգրամի կեղծ ալիքը քիչ առաջ ապատեղեկատվություն էր տարածել ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։