ԱՀԿ-ն մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցել

23:40 • 30.10.20

Ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մոտեցել է 44.9 մլն-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով ավելի քան 505 000-ով, ինչը նոր ռեկորդ է իրենից ներկայացնում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ԱՀԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ մահվան ելքով դեպքերի ցուցանիշն ավելացել է 7000-ով՝ մոտենալով 1.18 մլն-ի:

Մինչ այս պահը մեկօրյա վարակման ռեկորդային ցուցանիշ էր համարվում 490 298-ը, որն արձանագրվել էր հոկտեմբերի 24-ին: ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները մահվան և վարակման տվյալների մասին:

Եվրոպայում ԱՀԿ-ն մեկ օրում արձանագրել է վարակման 258 628 նոր դեպք: Երկրորդ տեղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան (152 211 դեպք), երրորդ տեղում՝ Հարավարևելյան Ասիան (58 212):