Իրավապահները ձերբակալել են Լիոնում քահանայի դեմ հարձակման կասկածյալին
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիոնի հունական ուղղափառ եկեղեցու քահանայի դեմ հարձակում իրականացնելու մեջ կասկածվող մեկ կասկածյալի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, չարագործին ձերբակալել են քաղաքի երրորդ շրջանում:
Դատախազությունը մահափորձի մասին գործ է հարուցել և կապի մեջ է գտնվում Ազգային հակաահաբեկչական դատախազության հետ:
Ավելի վաղ Լիոնի քաղաքապետը հայտնել էր, որ քահանային կրակած անձնավորության դրդապատճառները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ կրակոցներ էին հնչել Լիոնի հունական եկեղեցու մոտ, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էր 52-ամյա քահանան: Նրա վիճակը ծանր է:










