Իսպանիայում կորոնավիրուսի զսպմանն ուղղված միջոցառումների դեմ ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների (լուսանկարներ)

15:58 • 01.11.20

Իսպանիայի տարբեր քաղաքներում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար սահմանված միջոցառումների դեմ նախօրեին անցկացված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Մադրիդում։

Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում սահմանափակումների դեմ բողոքի ակցիայից հետո մի խումբ ցուցարարներ փորձել են փակել քաղաքի առանցքային փողոցներից մեկի երթևեկությունը, հրկիզել են աղբամանները և բարիկադներ կառուցել։ Հավաքվածները նաև քարեր են նետել խանութների ցուցափեղկերի վրա։ Արդյունքում ձերբակալվել է 32 մարդ, տուժել է երեք ոստիկան։

Անկարգություններով ավարտվել է նաև Ռիոխա ինքնավար համայնքի մայրաքաղաք Լոգրոնյոյի կենտրոնում տեղի ունեցած ակցիան։ Գրեթե 150 մարդ, հիմնականում երիտասարդներ, քարեր են նետել ոստիկանների վրա, այրել են աղբամանները, փակել ճանապարհը, կոտրել խանութների ցուցափեղկերը, թալանել որոշ առևտրի կետեր։ Արդյունքում ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ, ձերբակալվել է յոթ մարդ, իրավապահ մարմինների յոթ աշխատակիցներ տուժել են:

Անկարգությունները տեղի են ունեցել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Վալենսիայում, Մալագայում և այլուր։

El Pais թերթի տվյալներով՝ երկրում ձերբակալվել են բողոքի ակցիաների շուրջ 60 մասնակիցներ, տուժել են մոտ 30 ոստիկաններ։

Clashes in Spain over coronavirus restrictions – latest updatesProtesters against COVID-19 restrictions clash with police in Spanish citiesProtesters against COVID-19 restrictions clash with police in Spanish cities  | ZAWYA MENA EditionProtesters against Covid-19 restrictions clash with police in Spanish citiesProtesters clash with Spanish police over Covid-19 restrictions in  Barcelona, Europe News & Top Stories - The Straits TimesProtesters clash with police over COVID-19 restrictions in Barcelona - The  HinduItaly and Spain introduce sweeping new pandemic measures | Financial Times