Մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը
Մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միությունը։
«Խոր վշտով տեղեկացանք Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի անժամանակ մահվան մասին:
Հայաստանի համայնքների միության խորհրդի, վարչության և աշխատակազմի անունից ցավակցում ենք Ղարաքեշիշյանների ընտանիքին և ստեփանավանցիներին»,- ասված է հայտարարության մեջ։
Միքայել Ղարաքեշիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանավանի եկեղեցում 02.11.2020 թ. ժամը 15:00-ից, հուղարկավորությունը` մյուս օրը ժամը 13:00 -ին նույն վայրից:










