Հիմա արդեն առկա են ամբողջական ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ․ Նիկոլ Փաշինյան

13:04 • 01.11.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է, որ

հիմա արդեն առկա են համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական գործողություններում։

«Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,– գրել է վարչապետը՝ գրառման կից տեղադրել Քննչական տեսանյութը, որում ասվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի։