«Տելեգրամ» հավելվածում Նիկոլ Փաշինյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ. Մանե Գևորգյան

09:50 • 01.11.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է եւ վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,-նշել է նա: