Բելառուս սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում ծայրահեղականների զինված խմբի են ձերբակալել

01:53 • 01.11.20

Բելառուս սահմանապահները ծայրահեղականների զինված խմբի են ձերբակալել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում, հայտնում է РИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:

Բելառուսի սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ ձերբակալվել է 4 անձ, նրանց մոտ հայտնաբերվել է երկու հրաձգային զենք, մարտական նռնակ, տրավմատիկ ատրճանակ, սառը զենք, գազային բալոններ:

Նրանք նաև վրաններ են ունեցել, սակրավորական բահ, կացին, լապտերներ, GSP նավիգատորներով նոութբուքեր, ուկրաինական օպերատորի սիմ-քարտեր: