Գեղարքունիքում մոտ 13 հա խոտածածկույթ է այրվել
Հոկտեմբերի 31-ին` ժամը 13:38-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի թունել չհասած սարերում խոտածածկույթ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:45-ին: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ:










