Մոլդովայում նոյեմբերի 1-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն. ֆավորիտը գործող նախագահ Դոդոնն է
Մոլդովայում նոյեմբերի 1-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն:
Նախագահի պաշտոնին 8 թեկնածու է հավակնում, բայց բոլոր հարցումներն, ըստ էության, հուշում են, որ հաղթական է տանելու գործող նախագահ Իգոր Դոդոնը:
Սոցիոլոգների գնահատմամբ՝ Դոդոնի հետ կարող է մրցակցել միայն մեկ թեկնածու՝ եվրոպամետ «Գործողության ու համերաշխության կուսակցության» ղեկավար Մայա Սանդուն, որը վճռական է տրամադրված չորս տարի առաջ կրած պարտության համար ռևանշ վերցնել:










