Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին բախվել են «Opel» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները. Shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 13:20-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 34-ամյա Արմեն Գ.-ի վարած Opel մակնիշի և 36-ամյա Վահան Խ.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










