Բանգլադեշում ավելի քան 50 000 ցուցարարի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Մակրոնի (լուսանկարներ)
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի․ ցույցին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, Agence France-Presse-ին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Մինևնույն ժամանակ, երթի կազմակերպիչների խոսքով, միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 հազար մարդ: Ցուցարարները շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, սակայն ոստիկանական ուժերը կարողացել են կանգնեցնել նրանց։
Ցուցարարները հայտարարել են Մուհամեդ մարգարեին «սևացնելու անթույլատրելիության մասին և կոչ են արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը»։ Այս բողոքի երթը Բանգլադեշում վերջին օրերին երրորդն էր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած Փարիզի դպրոցներից մեկի պատմության ուսուցչի դաժան սպանությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ երկրի իշխանությունները ակտիվ պայքար են ծավալելու արմատական գաղափարախոսություն կրողների և նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ և չեն արգելելու ծաղրանկարների հրապարակումը։













