Ակտիվ  մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է. Արծրուն Հովհաննիսյան

19:00 • 02.11.20

Այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով ֆոսֆորային զինատեսակի Արդբեջանի կողմից կիրառման հարցին, նշեց, որ դրանք կիրառվել են տարբեր ուղղություններով: «Ճիշտ է կիրառման ծավալները այնքան մեծ չեն եղել, որպեսզի վնասը հատկապես էկոլոգիական և այլ բնույթի հստակ չափերի գնահատականներ ունենալ»,-ասաց նա և նշեց, որ ենթադրում է, որ կարող է շարունակվել կիրառվել, իսկ հետևանքների մասին  ուսումնասիրությունները կներկայացվի: Նա նշեց, որ այդպիսի զենքից բացարձակ պաշտպանվածություն չի կարող լինել:

Անդրադառնալով հերթափոխի կազմակերպմանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Ակտիվ  մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելը աբսուրդ է: Եթե տվյալ դիրքի վրա հարձակում է իրականացնում, դու շնչելու ժամանակ չունես, դու զորք չես կարող հանես փոխես, եթե նույնիսկ մի գիշեր էլ հրաշքով մարտ տեղի չունենա, նոր եկած զորքը նույն մարտականությունը չի ունենալու, նոր զորքը պետք է ադապտացվի:

Հնարավորինս թեթև մարտական գործողությունների տեղամասերում հերթափոխեր կատարվել են, չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխենք:

Հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել հերթափոխներին, հերթափոխվողներին և նրանց զբաղեցրած դիրքերը:

«Զորահավաքային պրոցեսը բնականոն ընթանում է, այսինքն մենք ում որ կանչով բերում ենք, նրանց 99,9 տոկոսը գալիս ներկայանում է, գումարած կամավորները: Խնդիրը այն է, որ այդ զգացողությունը, այդ պրոցեսը լինի մշտապես: Երևան քաղաքում հաճախ այս կամ այն փողոցում չես տեսնում, չես զգում, որ մարդիկ պատերազմի զգացում ունեն»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է օդը փակելու կոչերին, ապա Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Ոչ թռիչքային գոտի այդպիսի պրակտիկա և տեխնոլոգիապես դա իրականացնելու հնարավորություն բառի բուն իմաստով գոյություն ունենալ չի կարող: Աշխարհում չկա և չի կարող լինել փակած օդ»:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով զինծառայողների սմարթֆոններ օգտագործելուն, ասաց, որ վերջին շրջանում ակտիվորեն ուղղակի ձեռքերից օրենքի ուժով վերցնում են բոլոր տեսակի կապի միջոցները, իսկ այն ընտանիքները, որոնք տասը և ավելի օր տեղեկություն չունեն իրենց երեխաներից, նրանցից շատերին հորդորեց հանգստություն ապահովել, քանի որ մեծ մասին արգելել են խոսել, քանի որ դա իրենց կյանքը վտանգում է: