Արցախի այն անտառներում, որոնք այրվում են, բայց ականապատված չեն, վտանգ չեն ներկայացնում, ամեն ինչ արվում է, իսկ որոնք վտանգավոր են, ոչինչ չի արվում. ԱԻ փոխնախարար
Այն անտառները, որը վտանգ չեն ներառում, ականապատված չեն, կամ այնտեղ, որտեղ հնարավոր է ինչ-որ բան անել, արվում է, որը վտանգավոր է, ոչինչ չի արվում, մարդու կյանքն ավելի թանկ է: Այս մասին ԱԻ նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որ այս պահին Քելբաջարի անտառներում հրդեհներ են, մենք որևէ կերպ դա կարո՞ղ ենք կանխել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ այս պահին լավ կլիներ, որ անձրևներ սկսեին. «Ինչպես գիտեք՝ հակառակորդը չթույլատրված միջոցներ է կիրառում և հրդեհները դեռ կշատանան»,- ասաց նա:
ԼՀԿ-կան պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ նշեց. «Նախագծում կան ծրագրային միջոցառումներ, օրինակ, նյութական ռեսուրսների, պետական պահուստի ձևավորում և պահպանում, որն այստեղ անփոփոխ մեծություն է, կամ ռազմավարական նշանակության պաշարների ձևավորում և կուտակում, որտեղ, ըստ էության, նվազում ունենք, սրանք ուղղություններ են, որոնց մասին ավելի մանրամասն փակ ռեժիմի ժամանակ կխոսենք, բայց այդուհանդերձ վերանյման կարիք կա»:
Ի պատասխան՝ փոխնախարարն արձագանքեց, որ պատգամավորի բարձրացրած հարցը շատ տեղին է և այն ներկայում իր հանգուցալուծման փուլում է գտնվում:










