ԱՀԿ ղեկավարն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունենալուց հետո. RT

04:42 • 02.11.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ ինքնամեկուսացվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված մարդու հետ ենթադրյալ շփումից հետո: Այս մասին նշվում է Հեբրեյեսուսի թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Հաստատվել է, որ ես հաղորդակցվել եմ մի մարդու հետ, որի՝ Covid-19-ի ախտորոշիչ թեստի պատասխանը դրական է եղել»,- RT-ի փոխանցմամբ գրել է նա:

Հեբրեյեսուսը նաև նկատել է, որ իր մոտ հիվանդության ախտանշաններ առկա չեն, սակայն ինքնամեկուսացվում է՝ ԱՀԿ-ի կանոնների համաձայն:

Կազմակերպության առաջնորդը կարևորել է հակահամաճարակային կանոնների պահպանումը: