Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոն 400 հազարը. RT
Վերջին 1 օրում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոն 400 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակման 46 20 դեպք՝ այսպիսով ընդհանուր ցուցանիշը կազմել է 1 413 915:
Sante Publique բժշկական գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայում մահվան դեպքերի թիվը գերազանցել է 37 հազարը:
1 շաբաթում հիվանդանոց է դիմել Covid-19-ով 17 450 պացիենտ:










