2021 թ․ պարտքի ներգրավման շեմը 60 տոկոսով գերազանցող կանխատեսումներ կան. Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)

12:18 • 02.11.20

Չկա պարտքի թույլատրելի կամ ոչ թույլատրելի շեմ. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին՝ 60 տոկոսով պարտքի շեմն անցնելը թույլտրելի՞ շեմ է:

«Նախկինում պարտքի մասին օրենքն ունեցել է կարգավորումներ, որոնք բավականին կոշտ են գնահատվել, սակայն դրանք 2017 թվականից փոփոխվել են հարկաբյուջետային կանոններով: Եվ հիմա թույլատրելի ու ոչ թույլարտելի չկա, կան կանոններ, որոնցով պետք է առաջանոդրվել այս կամ այն տնտեսական իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով: Այդ տեսկետից 2020-ը գահատվում է որպես բացառիկ, որովհետև տեղի է ունեցել այն, ինչ որ տեղի է ուենցել և շարունակվում է տեղի ունենալ այն, ինչ տեղի է ունենում: Հետևաբար կիրառվում են հարկաբյուջետային կանոններն այն տրամաբանությամբ, ինչը նախնշված է բացառիկ իրավիճակի համար»,- ասաց նա:

Ջանջուղազյանը հավելեց, որ այդպիսին կանխատեսվում է, որ կլինի 2021 թվականը. «Չնայած՝ աճ է նախատեսված, այդուհանդերձ անորոշությունն այնպիսին է, որ թույլ չի տալիս միանշանակ վերականգման մեկնարկի պահն ու տևեղությունը արձանագրել, հետևաբար այդ ժամանակը ևս կանխատեսվում է բացառիկ և կիրառվում է դրա համար նախատեսված կանոնները»,- ընդգծեց նա:

Հարցին՝ որքա՞ն լրացուցիչ պարտք պետք է ներգրավվի այս փուլում, հաշվարկ արվե՞լ է, նախարարն արձագանքեց՝  իհարկե արվել է: «Դուք մի թիվ եք ակնկալում ունենալ: Այդ թիվը փաստաթղթի մեջ ներառված է, կարող եք նայել: Այո, 60 տոկոսով շեմը գերազանցող կանխատեսումնր են ներառված փաստաթղթում, և դա տրամաբանական է»,- նշեց նա::

Իսկ թե ինչու են կորոնավիրուսի հետ կապված գնումները մեկ անձից կատարվում, և այդ որոշումն էլ կայացվել է մարտի 20-ին, նա նշեց, որ ամբողջ աշխարհը գնահատել է, որ անորոշության աստիճանը գնալով խորացել է այս ընթացքում: «Այդ որոշումը ոչ թե պարտադրում է մեկ անձից գնում կատարել, այլ տալիս է հնրավորություն՝ անհրաժեշտության դեպքում կատարել, իսկ անհրաժեշտությունը գնահատում է  պատվիրտուն: Խոսքը մարդկային կայնքերի մասին է: Այն կարիքները, որոնք հնարավոր չեն կանխատեսել և դրանց համար կիրառել սահմանված այնպիսի ընթացակարգեր, որոնք մրցակցային կլինեն, իհարկե, պետք է բավարարվեն մեկ անձից գնման եղանակով»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:

Հարցին՝ պարգևավճրաների ֆոնդը վերանայվելո՞ւ է  2021-ին՝ հաշվի առնելով ճգնաժամային վիճակը, նա ասսաց, որ առայժմ ծախսերի որևէ վերանայման հարց օրակարգում չկա: «Վերանայումն այն է, որ պետք է քաղաքականություն փոխվի: Ծախսը փող չէ միայն, թիվ չէ, որ պետք է կրճատել, այդ ծախսի տակ ընկած է որևէ ոլորտի քաղաքականություն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյությում: