Նոյեմբերի 1-ին Բելառուսում տեղի ունեցած ակցիայի շրջանակում ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար
Նոյեմբերի 1-ին Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 300-ը: Այս մասին հաղորդում է «Վեսնա» չգրանցված իրավապաշտպան կենտրոնը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի ժամով 00:30-ի դրությամբ ձերբակալվածները 304-ն են եղել: Ամենամեծ թվով ձերբակալվածները երկրի մայրաքաղաք Մինսկում են: Ձերբակալություններ են տեղի ունեցել Մոգիլյովում, Գրոդնոյում, Բրեստում և Ժոդիշկիում:
Կիրակի Բելառուսի գործող իշխանությունների ընդդիմախոսները Մինսկում կազմակերպ էին «Ձյադի» («Պապեր», «Նախնիներ») անվանումով երթ: Ակցիան, որը նվիրված է նոյեմբերի 2-ին նշվող նախնիների հիշատակի օրվան, երկրի ընդդիմադիրների կողմից իրականացվում է արդեն մի քանի տարի: Ակցիան ավանդաբար ուղեկցվում է Միսնկի կենտրոնից մինչև Կուրոպատի տեղամաս, որտեղ գտնվում է ստալինյան ռեպրեսիաների զոհերի զանգվածային գերեզմանը:
Այս տարի երթն իշխանությունների կողմից թույլատրված չի եղել և իրականացվել է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո սկսված ակցիաների շրջանակում:










