Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացել է 53 պացիենտ. մահացածների ընդհանուր թիվը գերազանցում է 6800-ը. RT
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 1 օրում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով զոհվել է 53 պացիենտ: Այս մասին վկայում են կորոնավիրուսային իրավիճակի հսկողությամբ և մոնիթորինգով զբաղվող օպերատիվ շտաբի հաղորդած տվյալները:
«Մոսկվայում մահացել է 53 պացիենտ, որոնք ունեցել են հաստատված «թոքաբորբ», և ստացվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնում է RT-ն՝ ընդհանուր առմամբ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6800-ը՝ կազմելով 6873:
Նախօրեին հաղորդվում էր կորոնավիրուսով 52 պացիենտի մահվան մասին:










