Սնոուդենը ցանկանում է դիմել և ՌԴ քաղաքացիություն ստանալ

11:11 • 02.11.20

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ռուս-ամերիկյան երկքաղաքացիություն ստանալու դիմում է կներկայացնի։

«Ծնողներից երկար տարիներ հեռու գտնվելուց հետո ես և կինս մեր որդու հետ բաժանվելու որևէ ցանկություն չունենք։ Այդ պատճառով էլ համավարակի և փակ սահմանների այս դարաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության երկքաղաքացիության համար դիմում ենք ներկայացնում»,- գրել է նա:

Հայտնի է, որ հոկտեմբերի վերջին Սնոուդենը Ռուսաստանում կացության անժամկետ թույլտվություն էր ստացել։ Շ

Սնոուդենը 2013-ին հանրայնացրել էր ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնային հսկողության մեթոդների, այդ թվում`արտասահմանյան առաջնորդների բանակցությունների ապօրինի գաղտնալսման տեղեկությունները: ԱՄՆ իշխանությունների հետապնդումներից փախչելով՝ Սնոուդենը ապաստան ստանալու խնդրանքներ է ուղարկել մի շարք երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի իշխանություններին: 2014-ի օգոստոսի 1-ին նա երեք տարի ժամկետով ստացել է ՌԴ-ում Ռուսաստանի Դաշնությունում կացության թույլտվություն, որը հետագայում նույնքան ժամանակահատվածով երկարացվել է:

Հայտնի է, որ Սնոուդենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում լրտեսության մասին օրենքի երկու հոդվածների խախտման համար․ դրանցից յուրաքանչյուրի համար նրան 10 տարվա ազատազրկում է սառնում: ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Սնոուդենին դավաճան են համարում և չեն պատրաստվում ներել նրան, քանի որ վերջինս լրջորեն վնասել է ազգային անվտանգության շահերը: