Վիեննայում հրաձգություն է տեղի ունեցել սինագոգի հարևանությամբ

23:59 • 02.11.20

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնական հատվածում հրաձգություն է տեղի ունեցել սինագոգի՝ժողովարանի հարևանությամբ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի Kronen Zeitung պարբերականին, կատարվածի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել:

Նախնական տվյալներով՝ ոստիկանները մեկ կասկածյալի են ձերբակալել: Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդներ ներխուժել էին Վիեննայի Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի՝ ավերածություն անելով և նյութական վնաս պատճառելով կառույցին: