Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, կա ավելի քան 900 տուժած
Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը: Այս մասին հաղորդում է RT-ն:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցով գործակալության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 73 մարդ:
«Վերջին տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է 73, տուժել 961 մարդ»,- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը










