Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

22:25 • 02.11.20

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 92-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցով գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն`հիվանդանոցներում 147 տուժող է գտնվում: Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Իզմիրում գտնվող 5 փլուզված կառույցների տարածքում:

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել:

Հիշեցնենք, որ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Հզոր ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Հունաստանում: Հունական Սամոս կղզում մահվան երկու դեպք է գրանցվել: