Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները. «Ամերիկայի Ձայն». տեսանյութ
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Լրատվամիջոցը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ ներկայացնում է բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










