Իրանական օդուժը սեփական արտադրության «սմարթ» ռումբեր է փորձարկել զորավարժությունների ժամանակ

20:24 • 03.11.20

Իրանի Օդային ուժերի F-4 Phantom կործանիչները երկրի կենտրոնական նահանգում անցկացվող զորավարժությունների ժամանակ տեղական արտադրության Qassed կառավարվող ռումբեր են կիրառել՝ նախատեսված կանխամտածված թիրախների խոցման համար:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, օդային զորավարժանքների հիմնական փուլը Սպահան նահանգում մեկնարկել է նախօրեին: Առավոտյան իրականացված վարժանքների ժամանակ օդուժը կիրառել է օդ-երկիր տեսակի մարտավարական հրթիռներ:  

Ռազմական օդավերը «սմարթ» հրթիռներով բարձր ճշգրտությամբ խոցել են նախատեսված թիրախները:

Զորավարժություններին մասնակցել են տարբեր տեսակի ռմբակոծիչներ, ռազմական  օդային տրանսպորտ, որսացող և հետախույզ օդանավեր: