«Սա հայ հասարակության արձագանքն է ՄԱԿ-ի լռությանը». քաղաքացիները ծաղկեպսակ էին տարել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գրասենյակի առջև քաղաքացիները «հուղարկավորության» ակցիան են իրականացնում, այսպես իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող պատերազմական գործողությունների նկատմամբ ՄԱԿ-ի ոչ գործնական քայլերին:
Ակցիայի մասնակիցները ներկայացել են սև հագուստով, ծաղկեպսակներով, խունկ են ծխում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:
«Այն ինչ արվում է այս պահին, պատասխանն է ՄԱԿ-ի լռության, հետայսու վերադաս մարմինները թող որոշեն այս կառույցի ճակատագիրը: Տպավորություն էր, որ այս կառույցը վաղուց էր մահացած, պարզապես մենք հիմա ենք իրենց հարգանքի տուրք ենք մատուցում:Երբ միայն մտահոգություններ են հայտնում, և երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին դնում են նույն հարթության վրա, դա վիրավորական է Հայաստանի համար , ամբողջ աշխարհին պարզ է, ինչ է կատարվում և միայն հրադադարի կոչ անել, դա ծաղր է: Սա ամենամեղմ պատասխանն է, որ մենք իրենց տալիս ենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի գրասենյակի առջև կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք ցանկանում էին հանդիպել գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփի հետ, սակայն գրասենյակից տեղեկացրեցին, որ նա գրասենյակում չէ:










