Եթե պետությունը փող ունի, թող ուղարկի Ղարաբաղ, Սևանի տնտեսվարողները դժգոհ են կառավարության որոշումից (տեսանյութ)
Սևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում թեժ մթնոլորտում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկումը վերաբերում էր ջրի մակարդակից 1905-ից ցածր մակարդակում կառույցների քանդմանը և դրանց փոխարեն ճեմուղի սարքելուն:
Տնտեսվարողները դժգոհում էին, որ այս պատերազմական խառը օրերին կառավարությունը որոշել է կյանքի կոչել այն ծրագիրը, որով պատրաստվում են մի քանի տնտեսվարողների կառույցներ քանդել և փոխարենը կառուցել ճեմուղի:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտին Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսվարողների դժգոհությունները ոչ միայն կապված են ռազմական դրության հետ, այլ որ իրենք ներդրումներ են արել: «Դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ իրենք իրենց տունը պահում են այդ փոքր երկու -երեք ամսվա ամառային գործունեությամբ»,- ասաց նա:
Հարցին՝ եթե քանդում են, պետությունը փոխհատուցելո՞ւ է ինչ-որ կերպ, թե՝ ոչ, նա նշեց, որ դրանք ծրագրային փաստաթղթերով պետք է ներկայացվի, բայց չեն ցանկանում լսել:
Դժգոհող տնտեսվարոներից մեկն էլ ընդգծեց. «Սա այն ժամանակը չէ, որ փոխհատուցում կամ ծախսեր անեն, եթե պետությունը փող ունի, թող ուղարկի Ղարաբաղ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










