«Էրդողանի և Մակրոնի միջև քաղաքական տարաձայնությունը ցույց է տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը»․ The Strategist

11:42 • 03.11.20

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև քաղաքական տարաձայնությունները ցույց է տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը, հայտարարել է Վաշինգտոնի գլոբալ քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Մոհամեդ Այուբը:

«Երկու առաջնորդների կարծիքների կտրուկ փոխանակումը թեև չի եղել Թուրքիայի և եվրոպական խոշորագույն երկրների միջև աճող պառակտման հիմնական պատճառ, սակայն ցույց է տալիս, թե որքան տապալված են թուրք-եվրոպական հարաբերությունները»,- ասել է Այուբը The Strategist-ի համար հրապարակված հոդվածում:

Այուբի խոսքով՝ երկու երկրների միջև լարվածությունում աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստ գոյություն ունի, քանի որ մինչ Թուրքիան ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը նախկին Օսմանյան տարածքների վրա, Ֆրանսիան գլխավորում է դրան հակազդելու Եվրոպայի ջանքերը։

Հեղինակը նաև նշում է, որ «Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը վերակենդանացնում է Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության ոչ թուրքական մասերի բաժանման վերաբերյալ եվրոպական տերությունների քաղաքականության մասին Թուրքիայի հիշողությունները»։