Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը Մոսկվայից ուղարկվել է Երևան (տեսանյութ)
Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը Մոսկվայից ուղարկվել է Երևան, ինչի մասին հայտնում է «Армянский переулок» թելեգրամյան ալիքը:
««Atlantis Airlines»-ի չվերթով Հայաստան է հասցվել դեղորայք, վիրաբուժական և բժշկանան սարքավորումներ, տարատեսակ անհրաժեշտ ապրանքներ»,-ասված է հաղորդագրությունում:
Ստորև ներկայացնում ենք կից հրապարակված տեսանյութը.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










