Փարիզի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանները մաչետեով տղամարդու են ձերբակալել
Ֆրանսիայի իրավապահները երեքշաբթի Փարիզում մաչետեով տղամարդու են բերման ենթարկել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ոստիկանությունում ունեցած աղբյուրին հղումով։
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Փարիզի մետրոյի Պեր-Լաշեզ կայարանում մաչետեով տղամարդու գտնվելու վերաբերյալ։
«Նկարագրություններին համապատասխանող անձը բերման է ենթարկվել։ Այս պահին տուժածներ չկան։ Կատարվում է հետաքննություն», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
#France | Armed police have rushed to a street in #Paris following reports a man with a machete has barricaded himself inside a building. https://t.co/WkmV85tLix pic.twitter.com/UZyKZoKlKy
— Atlantide (@Atlantide4world) November 3, 2020










