Վիեննայում ռեստորանը հերքել է զինված անձանց կողմից այցելուներին պատանդ վերցնելու վերաբերյալ տեղեկությունը. РИА Новости

01:56 • 03.11.20

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ռեստորաններից մեկը հերքել է հանցագործների հարձակման վերաբերյալ ավելի վաղ տարածված տեղեկատվությունը: РИА Новости-ի թղթակցի հետ զրույցում ռեստորանից հայտնել են, որ իրենց մոտ պատանդներ չկան:

«Ռեստորան են եկել զինված ոստիկաններ, սակայն տվյալ պահին այստեղ ոչ ոք չկա»,- ասել են լրատվամիջոցին:

Ավելի վաղ ավստրիական հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ՝ հանցագործները մայրաքաղաքի այլ շրջանում պատանդ են վերցրել ռեստորանի այցելուների: