Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել: Այս մասին ORF-2 հեռուստաալիքի եթերում հաղորդել է Վիեննայի քաղաքապետ Մխաէլ Լյուդվիգը, հայտնում է ТАСС-ը:
«Հոսպիտալացվել է 15 մարդ, նրանցից 7-ը ծանր վիրավորում են ստացել»,- ասել է քաղաքապետը:
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վտանգ դեռևս կա:
Կուրցը նշել է, որ իրավապահների կողմից իրականացվող հատուկ գործողությունը շարունակվում է և «ներկա պահին հնարավոր չէ վերադառնալ սովորական կյանքի»:
Նա նաև նշել է, որ ահաբեկիչների գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ, սակայն չի բացառվում նաև հակասեմականության շարժառիթը:
Խոսելով ահաբեկիչների պատրաստվածության մասին՝ Կուրցը նկատել է, որ նրանք լավ զինված են, պրոֆեսիոնալ պատրաստված:
«Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված:










